Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Հարցման բովանդակությունը

1. Հարցումը ներառում է հետևյալ տեղեկությունները.

1) հարցում ներկայացնող Կողմի անվանումը.

2) հարցում ստացող Կողմի անվանումը.

3) հարցումն ուղարկելու հիմքը և հարցման բովանդակության ու հարցվող տեղեկատվության բնույթի հետ կապված փաստերի, իրադարձությունների և հանգամանքների վերաբերյալ այլ տեղեկություններ.

4) ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի այն մասնակիցների անվանումները և կազմակերպաիրավական ձևը, որոնց առնչությամբ հարցվում է տեղեկատվությունը (առկայության դեպքում).

5) հարցման էության համառոտ շարադրանքը.

6) հարցվող տեղեկատվության նկարագրությունը.

7) տվյալներ այն անձանց մասին, որոնք ենթադրաբար տիրապետում են հարցվող տեղեկատվությանը (առկայության դեպքում).

8) սույն համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն (Կողմերի միջև համաձայնեցմամբ)՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կամ սահմանափակ տարածման տեղեկություններ համարվող տեղեկությունների։

2. Հարցման հիման վրա հարցում ստացող Կողմը տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը (առկայության դեպքում).

1) ԳՀԱ–ի կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների մասին, այդ թվում՝

պետական գրանցման վայրի, իրավաբանական և փաստացի հասցեների մասին.

ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներին տրամադրված համապատասխան թույլտվությունների գործողության դադարեցման, կասեցման, չեղյալ ճանաչման մասին (եթե դա կիրառելի է).

2) սույն համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն (Կողմերի միջև համաձայնեցմամբ)՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կամ սահմանափակ տարածման տեղեկություններ համարվող տեղեկությունների։

3. Հարցումը ստորագրվում է հարցում ներկայացնող Կողմի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից։

4. Ստացված հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում հարցում ստացող Կողմն իրավունք ունի պահանջելու այդ հարցման ուղարկման գրավոր հաստատումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։