ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
26 դեկտեմբերի 2024 թվականի թիվ 3 քաղ. Սանկտ Պետերբուրգ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության մասին զեկույցը (այսուհետ՝ զեկույց) (տեղադրված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հետևյալ հասցեով՝
https://eec.eaeumon.org/comission/department/dobd/regtorg/sms/index.php):
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ հաշվի առնելով զեկույցում պարունակվող առաջարկները։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`