ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
29 նոյեմբերի 2024 թվականի թիվ 37 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ E-CMR ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԵՌՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԻԼՈՏԱՅԻՆ [ՓՈՐՁՆԱԿԱՆ] ՆԱԽԱԳԾԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 15 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված 2024-2026 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 4-րդ կետի,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում միջազգային բեռնատար ավտոմոբիլային փոխադրումների իրականացման ժամանակ e-CMR էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառմանն ուղղված պիլոտային նախագծի (այսուհետ՝ պիլոտային նախագիծ) իրագործմանն աջակցելու նպատակով՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝
պիլոտային նախագծի մասնակից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների հետ համատեղ ձևավորել պիլոտային նախագծի իրագործման աջակցությանն ուղղված աշխատանքային խումբ․
պիլոտային նախագծի իրագործման ավարտից հետո դրա արդյունքների մասին զեկուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ս. Ժումանգարին
Ա. Կասիմալիև
Ա. Օվերչուկ