ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
22 հունվարի 2025 թվականի թիվ 4 քաղ. Մինսկ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 100 որոշման իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման միջոցառումների կցվող պլանը։
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում, սույն կարգադրությամբ հաստատված պլանին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողով տեղեկություններ ներկայացնելու խնդրանքով՝ Եվրասիական տնտեսական միության՝ ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման աշխատանքներ անցկացնելու համար պատասխանատու պետական իշխանության մարմինների և այդ աշխատանքներին մասնակից պետական իշխանության մարմինների մասին։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ս. Ժումանգարին
Դ. Ամանգելդիև
Ա. Օվերչուկ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի 2025
թվականի հունվարի 22-ի թիվ 4
կարգադրությամբ
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման միջոցառումների
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի անվանումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը, որը պատասխանատու է գիտատեխնիկական մակարդակի գնահատման աշխատանքներ անցկացնելու համար Աշխատանքների մեկնարկը Աշխատանքների ավարտը
1 2 3 4
1. Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 006/2011) Ռուսաստանի Դաշնություն 2025 թվական 2026 թվական
2. Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 016/2011) Ռուսաստանի Դաշնություն 2025 թվական 2026 թվական
3. Ատրակցիոնների անվտանգության մասին (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) Ռուսաստանի Դաշնություն 2025 թվական 2026 թվական
4. Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) Ղազախստանի Հանրապետություն 2025 թվական 2026 թվական
5. Վերելակների անվտանգություն (ՄՄ ՏԿ 011/2011) Ղազախստանի Հանրապետություն 2026 թվական 2027 թվական
6. Ավտոմոբիլային եւ ավիացիոն բենզինին, դիզելային եւ նավթային վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին եւ մազութին ներկայացվող պահանջների մասին (ՄՄ ՏԿ 013/2011) Ղազախստանի Հանրապետություն 2026 թվական 2027 թվական
7. Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 023/2011) Ռուսաստանի Դաշնություն 2026 թվական 2027 թվական
8. Գյուղատնտեսական եւ անտառատնտեսական տրակտորների եւ դրանց կցորդների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 031/2012) Բելառուսի Հանրապետություն 2026 թվական 2027 թվական
9. Որպես վառելիք օգտագործվելու դեպքում հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Ռուսաստանի Դաշնություն 2026 թվական 2027 թվական
10. Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 004/2011) Բելառուսի Հանրապետություն 2027 թվական 2028 թվական
11. Երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 007/2011) Ռուսաստանի Դաշնություն 2027 թվական 2028 թվական
12. Մեքենաների եւ սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 010/2011) Ռուսաստանի Դաշնություն 2027 թվական 2028 թվական
13. Հացահատիկի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 015/2011) Ղազախստանի Հանրապետություն 2027 թվական 2028 թվական
14. Թեթեւ արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 017/2011) Ղազախստանի Հանրապետություն 2027 թվական 2028 թվական
15․ Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 018/2011) Ռուսաստանի Դաշնություն 2027 թվական 2028 թվական
16. Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն (ՄՄ ՏԿ 020/2011) Բելառուսի Հանրապետություն 2027 թվական 2028 թվական
17. Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 035/2014) Ռուսաստանի Դաշնություն 2027 թվական 2028 թվական
18. Փոքրաչափս նավերի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 026/2012) Ռուսաստանի Դաշնություն 2028 թվական 2029 թվական
19. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ եւ դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 027/2012) Ղազախստանի Հանրապետություն 2028 թվական 2029 թվական
20. Սննդային հավելումների, բուրավետիչների եւ տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ (ՄՄ ՏԿ 029/2012) Ղազախստանի Հանրապետություն 2028 թվական 2029 թվական
21․ Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 032/2013) Ղազախստանի Հանրապետություն 2028 թվական 2029 թվական
22. Տրանսպորտային փոխադրման եւ (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) Ռուսաստանի Դաշնություն 2028 թվական 2029 թվական
23. Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) Ռուսաստանի Դաշնություն 2028 թվական 2029 թվական
24. Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 012/2011) Ռուսաստանի Դաշնություն 2029 թվական 2030 թվական
25. Սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011) Ռուսաստանի Դաշնություն 2029 թվական 2030 թվական
26. Սննդամթերքի մակնշման մասին (ՄՄ ՏԿ 022/2011) Բելառուսի Հանրապետություն 2029 թվական 2030 թվական
27. Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 024/2011) Ռուսաստանի Դաշնություն 2029 թվական 2030 թվական
28. Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 033/2013) Ռուսաստանի Դաշնություն 2029 թվական 2030 թվական
29. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին (ԵԱՏՄ ՏԿ /2016 ) Բելառուսի Հանրապետություն 2029 թվական 2030 թվական