Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅՆ ՀԱՐԿԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2.4 ԵՆԹԱԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԳԱՆՁՈՒՄԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2025 թվականի թիվ 29 քաղ. Մոսկվա

ԱՅՆ ՀԱՐԿԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2.4 ԵՆԹԱԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԳԱՆՁՈՒՄԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչի 2․4 ենթաբաժնում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման 9-րդ հավելված), 2.4.14 կետում «ծխախոտային արտադրատեսակների» բառերը փոխարինել «տաքացվող ծխախոտով արտադրատեսակների» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։