Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱԶԱԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԱԿՏԻՎԱՐԱՐ ՄՈԴՈՒԼԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2025 թվականի թիվ 19 քաղ. Մոսկվա

ԳԱԶԱԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԱԿՏԻՎԱՐԱՐ ՄՈԴՈՒԼԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Գազագեներատորային ակտիվարար մոդուլը, որը գլանաձև պոլիմերային հենամարմին է՝ երկու կողաճակատի վրա սարքավորված խցափակիչներով, որոնցից մեկում ամրացված է հաղորդալարերի արտանցիչներով գործարկման տարրը, որը լցված է նատրիումի քլորատի հիմքով (80%-ից մինչև 99%) փոշենման օքսիդացնող բաղադրանյութով՝ ավելացնելով տեխնոլոգիական հավելումներ (որոնք չեն համարվում պայթուցիկ նյութեր), անավարտ տեսքով հրատեխնիկական արտադրատեսակ է, որի կիրառումից առաջ անմիջական օգտագործման վայրում անհրաժեշտ է հենամարմնի ներսում ավելացնել դիզելային վառելիք (կամ յուղ, կամ սպիրտ, կամ այլ դյուրավառ նյութ), և որը նախատեսված է լեռնային ապարների զանգվածից կտորների նուրբ անջատման համար՝ բացահանքերում բլոկային և արհեստագործական քարի արդյունահանման, ժայռային ապարները զգուշությամբ քանդելու և բետոնե ու երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաները կազմատելու ժամանակ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 2(ա) և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3604 90 000 0 ենթադիրքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։