ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2025 թվականի թիվ 40 քաղ. Մոսկվա
ԽՈՂՈՎԱԿԱՎՈՐ ԸՆԿՂՄՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՋԵՌՈՒՑԻՉԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Խողովակավոր ընկղմվող էլեկտրաջեռուցիչը, որը նախատեսված է տարբեր էլեկտրական սարքերի (օրինակ՝ լվացքի մեքենայի) մեջ տեղադրելու համար՝ հեղուկ (օրինակ՝ ջուր) կամ գազ (օրինակ՝ օդ) տաքացնելու նպատակով, և բաղկացած է մետաղական խողովակից (պաշտպանիչ պատյանից), որի ներսում տեղադրված է դիէլեկտրիկ նյութով մեկուսացված պարուրաձև ջեռուցիչ տարր, զոլակով (կցաշուրթով) կամ խողովակապտուկով հագեցած՝ դրա տեղադրման և էլեկտրաջեռուցիչի ամրացման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8516 10 800 0 ստորաենթադիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ` Բ. Սագինտաև
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: