ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 1995 թ. N 299
քաղ. Երևան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿՈՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ՈՒ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի» համաձայնագրի մասին» որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հանրապետության տարածքում Միջազգային զարգացման ընկերակցության վարկով «Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրի» շրջանակներում ջրատնտեսական համակարգերում շինարարական, նորոգման և մատակարարման աշխատանքներ կատարող ձեռնարկությունները և կազմակերպությունները 1995-1998 թվականներին ազատել ավելացված արժեքի հարկից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ