Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄՈՒՇԵՂ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 936-Ա

ՄՈՒՇԵՂ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանին 2025 թվականի հոկտեմբերի 19-22-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Համաշխարհային զբոսաշրջության ֆորումի (GTF) տարեկան հանդիպմանը մասնակցելու, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների և պաշտոնատար անձանց հետ հանդիպելու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսը հոգում է հրավիրող կողմը:

4. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

17.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։