Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հիմնվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ և նպատակ ունենալով անհրաժեշտ պայմաններ ստեղծել պարգևատրման գործընթացի կազմակերպման համար, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարել եռամսյա ժամկետում`

ա) հաստատել Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների նկարագրությունները և նմուշները` ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների.

բ) հաստատել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների վկայականների նմուշները.

գ) հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությունում, նախարարություններում և գերատեսչություններում պետական պարգևներով պարգևատրման միջնորդությունների հարուցման մասին ստացված առաջարկությունների քննարկման և ամփոփման կարգը.

դ) Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվություն սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

13 մայիսի 1994 թ.

ՆՀ-291

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։