Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴՎԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՈՆՑԵՌՆԻՆ ԵՎ ՆՐԱ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ 4-ՐԴ ԵՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մայիսի 1995 թ. N 301

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴՎԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՈՆՑԵՌՆԻՆ ԵՎ ՆՐԱ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ 4-ՐԴ ԵՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Դվին» պետական արտադրաառևտրական կոնցեռնի կողմից կարևորագույն միջպետական փոխկապակցված առաքումների կատարումը և այդ առաքումների դիմաց նրան եռամսյակային ընդհատումներով գումարների վճարումները, որոնք հանգեցրել են 1993 թվականի 4-րդ և 1994 թվականի 1-ին եռամսյակներում կոնցեռնի կողմից հարկերի վճարման օրենսդրորեն սահմանված ժամկետների խախտման, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Դվին» պետական արտադրաառևտրական կոնցեռնը և նրա կազմի մեջ մտնող «Ադանա» ՍՊԸ-ն, «Տեմպ-92» ՍՊԸ-ն, Հրազդանի «Դվին» գործարանն ազատել 1993 թվականի 4-րդ և 1994 թվականի 1-ին եռամսյակներում` հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերի վճարումների ժամկետների խախտումների համար կիրառվող տույժերից:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։