Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Ռազմական ոստիկանության հասկացությունը
Հոդված 1. Ռազմական ոստիկանության հասկացությունը
1. Ռազմական ոստիկանությունը գործում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) համակարգում և կոչված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում (այսուհետ՝ զինված ուժեր) իրականացնելու սույն օրենքով իրեն վերապահված խնդիրները:
2. Ռազմական ոստիկանությունը` որպես առանձին զորամիավորում, մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: