Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Ռազմական ոստիկանության գործունեության սկզբունքները
Հոդված 3. Ռազմական ոստիկանության գործունեության սկզբունքները
Ռազմական ոստիկանության գործունեությունն իրականացվում է օրինականության, անձի իրավունքները և ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, օրենքի առջև բոլորի հավասարության, մարդասիրության և հրապարակայնության, ինչպես նաև կենտրոնացված կառավարման ու միանձնյա ղեկավարման սկզբունքների հիման վրա: