Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-31-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9. Ռազմական ոստիկանության լիազորությունները լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունն ապահովելիս

գործել է մինչև 2023-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 9. Ռազմական ոստիկանության լիազորությունները լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունն ապահովելիս

Լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունն ապահովելիս ռազմական ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով և դեպքերում`

1) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ զինծառայողների կողմից լիազոր մարմնին ամրացված պետական գույքի դեմ ուղղված հակաիրավական գործողությունները խափանելու կամ վերացնելու ուղղությամբ.

2) վերահսկողություն է իրականացնում լիազոր մարմնին ամրացված պետական գույքի նպատակային օգտագործման նկատմամբ.

3) հայտնաբերված թերությունների վերացման նպատակով գույքի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տալիս է պարտադիր կատարման հանձնարարականներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։