Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-07-05-ից մինչև 2009-04-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 11. Ռազմական ոստիկանության համագործակցությունն իրավապահ մարմինների հետ

գործել է մինչև 2009-04-25Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ռազմական ոստիկանության համագործակցությունն իրավապահ մարմինների հետ

Ռազմական ոստիկանությունն իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում`

1) գրավոր հարցման դեպքում իրավապահ մարմիններին տրամադրում է հետաքրքրող տեղեկատվություն.

2) աջակցում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դատավարական գործողությունների անցկացմանը, զինծառայողների նկատմամբ կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման, նախականխման, խափանման, հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների իրականացմանը.

3) իրավապահ մարմիններին տեղեկացնում է ռազմական ոստիկանության կողմից բացահայտված պետության, հասարակության կամ քաղաքացիների անվտանգությանն սպառնացող վտանգի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։