Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-04-25-ից մինչև 2018-01-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Ռազմական ոստիկանությունում ծառայությունը

գործել է մինչև 2018-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 6. Ռազմական ոստիկանությունում ծառայությունը

1. Ռազմական ոստիկանության ծառայողը լիազոր մարմնի համակարգում զինվորական ծառայություն անցնող զինծառայող է, որն իրականացնում է ռազմական ոստիկանության՝ սույն օրենքով սահմանված խնդիրներն ու լիազորությունները:

2. Ռազմական ոստիկանության ծառայողին տրվում է ծառայողական վկայական, հաշվառման մետաղանիշ, ինչպես նաև համազգեստ, որը կարող է ունենալ հատուկ տարբերանշաններ (կրծքանշանի, թևկապի կամ այլ ձևով): Համազգեստի և հատուկ տարբերանշանների ձևն ու կրման կարգը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

Ռազմական ոստիկանության ծառայող չհամարվող անձի կողմից ռազմական ոստիկանության ծառայողի համազգեստի, ծառայողական վկայականի կամ հատուկ տարբերանշանի օգտագործումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

3. Ռազմական ոստիկանությունում ծառայությունը համարվում է զինվորական ծառայություն, որը կարգավորվում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։