Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 11.1. Ռազմական ոստիկանության կողմից կայազորային մեկուսարանների և կայազորային կարգապահական վաշտերի գործունեության, ինչպես նաև պաշտպանության միջոց կիրառված զինծառայողների անվտանգության ապահովումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11.1. Ռազմական ոստիկանության կողմից կայազորային մեկուսարանների և կայազորային կարգապահական վաշտերի գործունեության, ինչպես նաև պաշտպանության միջոց կիրառված զինծառայողների անվտանգության ապահովումը

1. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային մեկուսարանների գործունեությունը` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քրեակատարողական հիմնարկների ու ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերի վարչակազմերի գործունեությունը սահմանող պահանջներին համապատասխան: Կայազորային մեկուսարանների գործունեության ապահովման շրջանակներում ռազմական ոստիկանությունն իրականացնում է կայազորային մեկուսարաններից օրենքով սահմանված դեպքերում ժամկետային պարտադիր զինծառայողներին հետագա ծառայությունը շարունակելու համար նշանակված զորամասեր տեղափոխումը` լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

1.1. Ռազմական ոստիկանությունը քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա ապահովում է վարույթի շրջանակներում անցնող տարբեր դատավարական կարգավիճակ ունեցող (ձերբակալված կամ կալանավորված) պարտադիր ժամկետային և այլ զինծառայողների տեղափոխումը և ուղեկցումը վարույթն իրականացնող մարմնի պահանջով մատնանշված վայրեր և կազմակերպություններ՝ անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու համար:

2. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային կարգապահական վաշտերում օրենքով սահմանված կարգով գտնվող զինծառայողների կողմից օրվա խստացված ռեժիմով ծառայության իրականացումը` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համապատասխան պաշտոնատար անձանց գործունեությունը սահմանող պահանջներին և օրվա խստացված կարգացուցակին համապատասխան:

3. Ռազմական ոստիկանությունն ապահովում է այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ձեռնարկվել է պաշտպանության միջոց՝ ծառայության վայրը փոփոխելու ձևով, պաշտպանության միջոցի ձեռնարկման ժամանակահատվածում զինծառայողի զինվորական ծառայությունն օրենքով սահմանված կարգով իրականացնելով ռազմական ոստիկանության ենթակա զորամասում:

(11.1-ին հոդվածը լրաց. 20.12.17 ՀՕ-3-Ն, 02.10.25 ՀՕ-311-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։