Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-27-ից մինչև 2018-03-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Ռազմական ոստիկանության կառուցվածքը և ղեկավարումը

գործել է մինչև 2018-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 5. Ռազմական ոստիկանության կառուցվածքը և ղեկավարումը

1. Ռազմական ոստիկանության կառուցվածքն ու անձնակազմի թվակազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ:

2. Ռազմական ոստիկանությունը բաղկացած է կենտրոնական մարմնից, կենտրոնական մարմնի ենթակայության ստորաբաժանումներից, տարածքային (ըստ կայազորների) բաժիններից և դրանց ենթակա տեղական բաժանմունքներից:

3. Ռազմական ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է լիազոր մարմնի ղեկավարը:

Ռազմական ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է ռազմական ոստիկանության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

(5-րդ հոդվածը լրաց. 20.12.17 ՀՕ-3-Ն)

(5-րդ հոդվածը 20.12.17 ՀՕ-3-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ՀՀ նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։