Հոդված 4. Ռազմական ոստիկանության խնդիրները
Հոդված 4. Ռազմական ոստիկանության խնդիրները
1. Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է՝
1) հետաքննության իրականացումը զինված ուժերում` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին.
2) զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը.
3) լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունը.
4) զինված ուժերի տրանսպորտային միջոցների նպատակային շահագործումը և անվտանգ երթևեկությունը.
5) կայազորային մեկուսարանների և կայազորային կարգապահական վաշտերի գործունեությունը, ինչպես նաև այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել է պաշտպանության միջոց:
2. Ռազմական ոստիկանությունը, իր խնդիրներին համապատասխան, աջակցում է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը, զորամասերում ու զինվորական կառավարման մարմիններում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը և իրավագիտակցության բարձրացմանը:
3. Ռազմական ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է իրավապահ մարմինների հետ:
4. Ռազմական ոստիկանության առջև այլ խնդիրներ կարող են դրվել միայն օրենքով:
(4-րդ հոդվածը լրաց. 20.12.17 ՀՕ-3-Ն)