Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Ռազմական ոստիկանության կառուցվածքը և ղեկավարումը
Հոդված 5. Ռազմական ոստիկանության կառուցվածքը և ղեկավարումը
1. Ռազմական ոստիկանության կառուցվածքն ու անձնակազմի թվակազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ:
2. Ռազմական ոստիկանությունը բաղկացած է տարածքային (ըստ կայազորների) բաժիններից և դրանց ենթակա տեղական բաժանմունքներից:
3. Ռազմական ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է լիազոր մարմնի ղեկավարը:
Ռազմական ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է ռազմական ոստիկանության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ: