Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

«17» հոկտեմբեր 2025 թ. N 23-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10․1 հոդվածի 3-րդ մասի 5 և 5․1 կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1․ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի «ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր» N 07-Ն հրամանով հաստատված հավելվածի.

1) Ձևաթերթ 1–ի «ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ»-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

1. Իրականացվող հատուկ աշխատանքների անվանումը համառոտ նկարագրությունը

2. Կապալառու կազմակերպություն անվանումը, տնօրենի անուն, ազգանունը

3. Շինաշխատանքների ղեկավար (աշխղեկ) անունը, ազգանունը

4. Շինաշխատանքների որակի տեխնիկական հսկող անունը, ազգանունը

5. Շինաշխատանքներում ներգրավված բանվորական անձնակազմ անունը, ազգանունը

5.1 …

5.2 …

5.3 …

6. Շինաշխատանքների մեկնարկ ամսաթիվը, ժամը

7. Շինաշխատանքների կանխատեսվող և փաստացի ավարտ ամսաթիվը, ժամը

8. Շինարարական հրապարակում անվտանգության և հատուկ պայմանների ապահովում իրականացված անվտանգության և հատուկ միջոցառումների համառոտ նկարագրությունը

9. Կարգագիր-թույլտվության տրամադրում ամսաթիվը, ժամը

10. Կարգագիր-թույլտվության երկարաձգման ժամկետ (ըստ անհրաժեշտության) ամսաթիվը , ժամը

11. Շինաշխատանքներն իրագործելու պայմանների ստուգում, բանվորական անձնակազմի իրազեկում, թույլտվության տրամադրում պայմանների ստուգման, բանվորական անձնակազմի իրազեկման և թույլտվության տրամադրման ամսաթիվը, ժամը,

11.1 պատասխանատու աշխղեկի ստորագրությունը

11.2 որակի տեխնիկական հսկողի ստորագրությունը

12. Շինաշխատանքներում ներգրավված բանվորական աշխատակազմի ստորագրություններ՝ 1-12 կետերի մասով իրազեկված լինելու վերաբերյալ

12.1 …

12.2 …

12.3 …

Գործատուի _______________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը)

։»

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

10/17/2025

Ե. Վարդանյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։