Հոդված 17. Ռազմական դրության գործողության դադարեցումը
Հոդված 17. Ռազմական դրության գործողության դադարեցումը
1. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցվել Հանրապետության Նախագահի հրամանագրով, որի մասին բնակչությունն իրազեկվում է սույն օրենքով սահմանված` ռազմական դրություն հայտարարելու մասին տեղեկացվելու կարգով:
Ռազմական դրության գործողությունը դադարեցվում է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում:
2. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ընդունված և ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտերը կիրառվում են միայն ռազմական դրության գործողության ժամկետի ընթացքում և ուժը կորցրած են ճանաչվում ռազմական դրության գործողության դադարեցման հետ միաժամանակ՝ առանց այդ մասին հատուկ իրազեկելու:
(17-րդ հոդվածը 15.11.17 ՀՕ-197-Ն օրենքի 11-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը)