Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-12-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 12. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ պետական կառավարման մարմինների լիազորությունները

գործել է մինչև 2019-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 12. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ պետական կառավարման մարմինների լիազորությունները

Պետական կառավարման մարմինները, իրենց իրավասությունների շրջանակներում՝

ա) կազմակերպում են ռազմական դրության պայմաններում պետության և բնակչության կարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.

բ) կազմակերպում են ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության պարենային և ոչ պարենային ապրանքների մատակարարումը, ապահովում են զորահավաքային առաջադրանքների ու ծրագրերի իրականացումը.

գ) իրականացնում են ռազմական դրություն հայտարարված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի ապահովմանը, բնակչության կենսագոյությունը, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանությանն ուղղված գործողություններ.

դ) իրականացնում են ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:

(12-րդ հոդվածը լրաց. 07.04.16 ՀՕ-42-Ն, փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։