Գլուխ 5 · ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. Ռազմական դրության գործողության ընթացքում ֆիզիկական անձանց և պաշտոնատար անձանց պարտականություններն ու պատասխանատվությունը
Հոդված 16. Ռազմական դրության գործողության ընթացքում ֆիզիկական անձանց և պաշտոնատար անձանց պարտականություններն ու պատասխանատվությունը
1. Ֆիզիկական անձինք և պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել ռազմական դրություն հայտարարված տարածքում ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի պահանջները, ինչպես նաև մասնակցել և աջակցել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:
2. Ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական անձինք և պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: