Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-05-06-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների սահմանները

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 14. Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների սահմանները

Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումները և ֆիզիկական անձանց սահմանադրական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների փոփոխությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց առաջադրվող լրացուցիչ պարտավորությունները պետք է իրականացվեն այն սահմաններում, որոնք համարժեք են ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներին, ինչպես նաև պետք է համապատասխանեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին և բխեն ռազմական դրության պայմաններում (արտակարգ իրավիճակներում) պարտավորություններից շեղվելու վերաբերյալ միջազգային պարտավորություններից:

(14-րդ հոդվածը 15.11.17 ՀՕ-197-Ն օրենքի 10-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։