Գլուխ 2 · ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Հոդված 5. Ռազմական դրություն հայտարարելը
Հոդված 5. Ռազմական դրություն հայտարարելը
1. Ռազմական դրություն հայտարարում է Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում:
2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ:
(5-րդ հոդվածը 15.11.17 ՀՕ-197-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)