ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հուլիսի 1995 թ. N 407
Քաղ. Երևան
«ԱՇՏԱՐԱԿԻ ՊԱՆՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Աշտարակի պանրի գործարան» պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 3857 հազ. դրամ: Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6 մլն 35 հազ. դրամ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ