Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲՈՒԺՔՈՒՅՐԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 1995 թ. N 456

Քաղ. Երևան

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲՈՒԺՔՈՒՅՐԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առաջարկությունը և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առողջապահության վարչության «Էրեբունի» բուժքույրական քոլեջը վերակառուցել «Էրեբունի» բժշկական քոլեջի:

2. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին`

ա) մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով հաստատել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առողջապահության վարչության «Էրեբունի» բժշկական քոլեջի կանոնադրությունը.

բ) մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով լուծել «Էրեբունի» բժշկական կենտրոնի Տիտոգրադյան փողոցի N 133 շենքը «Էրեբունի» բժշկական քոլեջի տնօրինությանը հանձնելու հարցը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Էրեբունի» բժշկական քոլեջի 1995/96 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի մասին:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։