ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 1995 թ. N 148
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի՝
1. 1995 թվականի փետրվարի 20-ի N 216 որոշումը՝ կահույքի N 21 (քաղ. Հրազդան, Կենտրոն, 16) և 24 (քաղ. Հրազդան, Միկրոշրջան, 116) խանութների սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին։
2. 1995 թվականի փետրվարի 20-ի N 217 որոշումը՝ Աշտարակի շրջանի Օհանավան գյուղի տաղավարի սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին։
3. 1995 թվականի փետրվարի 20-ի N 218 որոշումը՝ բնակելի շենքի նկուղի (Բաղրամյանի շրջան, Դալարիկ ավան), «Ակունք» կենցաղի տան (Կոտայքի շրջան, գ, Ակունք), N 119 երիտասարդական սրճարանի (քաղ, Աբովյան Հաղթանակի 40-ամյակի 2) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին։
4. 1995 թվականի փետրվարի 20-ի N 220 որոշումը՝ մետաղյա տնակի (Բաղրամյանի շրջան, գ. Քարակերտ), կահույքի պատվերների արտադրամասի (Բաղրամյանի շրջան, գ. Քարակերտ), վարսավիրանոցի (քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23), մետաղյա տնակի (Նաիրիի շրջան, քտա Նոր Հաճըն), երկաթյա կրպակի (քտա Մասիս), հասարակական սննդի N 704 օբյեկտի (քաղ. Երևան, Զեյթունի շուկա սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
5. 1995 թվականի փետրվարի 20-ի N 221 որոշումը՝ բնակելի շենքի նկուղի` (Բաղրամյանի շրջան, Դարալիկ ավան), լուսանկարչատան (քաղ. Աբովյան, Սարալանջի 15), N 68/3 խանութի (քաղ. Երևան, Սարի թաղ, 16-րդ փող., 16) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին։
6. 1995 թվականի փետրվարի 20-ի N 223 որոշումը՝ հասարակական սննդի N 2 սրճարան-պաղպաղականոցի կրպակ (քաղ. Արարատ, Շահումյան 48), բնակչության կենցաղսպասարկման արտադրամասի (Թալինի շրջան) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ Վ. Մանուկյան