ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 1995 թ. N 87
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը` 8264,0 մլն դրամ ծավալով, համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` մինչև 1995 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերում ընդգրկված օբյեկտների շինարարության տիտղոսացուցակները և դրանց ամենամսյա ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1995 թվականի մարտի 10-ը ավարտել օբյեկտների շինարարության տիտղոսացուցակների համաձայնեցումը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ հաստատել 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի ֆինանսավորման ամենամսյա ժամկետացանկերը (գրաֆիկները):
ՀՀ սպասարկող բանկերին` կատարված շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել միայն համաձայնեցված տիտղոսացուցակներին համապատասխան:
3. Պատվիրատուներին`
ա) օբյեկտների շինարարության տիտղոսացուցակների համաձայնեցումից և 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի ֆինանսավորման ամենամսյա ժամկետացանկերի հաստատումից հետո մեկշաբաթյա ժամկետում հայտարարել օբյեկտների շինարարության պետպատվերի տեղադրման մրցույթ, բացառությամբ այն օբյեկտների, համաձայն N 2 հավելվածի, որոնց մրցույթն անցկացվում է պատվիրատուի հայեցողությամբ.
բ) մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել օբյեկտի ընդունումը նախկին կապալառուից և հանձնումը` մրցույթում հաղթող ճանաչված կապալառուին:
4. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել կառուցվող օբյեկտների շինարարության տիտղոսացուցակները` սույն որոշմամբ հաստատված սահմանաչափին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 1995 թվականի ինվեստիցիոն վարկերի հաշվին իրականացվող օբյեկտների (ենթաօբյեկտներով) շինարարության տիտղոսացուցակներն ու ֆինանսավորման ժամկետացանկերը:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` անհրաժեշտության դեպքում 1995 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` սույն որոշմամբ նախատեսված կապիտալ շինարարության ծավալների հնարավոր փոփոխությունների վերաբերյալ:
7. Պատվիրատուներին` 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերում չընդգրկված բնակարանային, սոցիալական և արտադրական ոլորտների անավարտ շինարարության բոլոր օբյեկտներն ընդունել սեփական հաշվեկշռում և մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը կատարման մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
8. Իրենց հաշվեկշռում անավարտ շինարարության օբյեկտներ ունեցող պատվիրատու կազմակերպություններին` կապալառուների հետ համատեղ`
ա) 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ ճշտել օբյեկտների անավարտ շինարարության ծավալները, ինչպես նաև այդ օբյեկտներում առկա նյութերի ու սարքավորումների քանակը.
բ) Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ համատեղ 3-ամսյա ժամկետում որոշել անավարտ շինարարության օբյեկտների պատրաստվածության աստիճանը և տեխնիկական վիճակը, ճշտել ցածր պատրաստվածությամբ այն օբյեկտների ցանկը, որոնց շինարարությունը նպատակահարմար չէ շարունակել, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ու ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ համատեղ ամփոփել նշված նյութերը և, ելնելով օբյեկտների փաստացի վիճակից, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել դրանց պահպանման և կոնսերվացման, ապագա շահագործող կազմակերպությունների հաշվեկշիռներին հանձնման կամ սահմանված կարգով դուրսգրման վերաբերյալ առաջարկություններ:
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` պատվիրատուների հետ համատեղ պետական վարկային ինվեստիցիոն ծրագրերի նախագծերը մշակելիս դրանցում ընդգրկել բնակարանային, սոցիալական և այլ ոլորտների անավարտ շինարարության օբյեկտները:
10. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սեփական միջոցների հաշվին իրականացվող բնակարանային և սոցիալական ոլորտի օբյեկտների շինարարության հաստատված ծրագրերը:
11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Ռուսաստանի Դաշնության, Եվրոբանկի և Համաշխարհային բանկի ինվեստիցիոն վարկերի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության 1995 թվականի ամփոփ ծրագիրը:
12. Գաղտնի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 20-ի N 87 որոշման
1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
(մլն դրամ)
Պատվիրատուի, օբյեկտի անվանումը Հանրապետական
բյուջեից կապիտալ
ներդրումներ` ընդամենը այդ թվում`
արտասահմանյան
վարկերի հաշվին
նախատեսվող
շինարարությունում
հանրապետության
մասնաբաժինը
1 2 3
Ընդամենը 8264,0 2016,0
այդ թվում`
1. ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարություն 5055,0 -
ՀԱԷԿ 3500,0 -
Իջևան-Բերդ բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ 100,0 -
չորս փոքր ՀԷԿ-երի շինարարություն և վերակառուցում 230,0 -
Հրազդանի ՊՇԷԿ (Եվրոբանկի վարկ) 1030,0 1030,0
Էներգետիկայի ծրագիր (Համաշխարհային բանկի վարկ) 195,0 195,0
2. ՀՀ պարենի և մթերումների նախարարություն 30,0 -
Սպիտակի հացամթերումների կոմբինատ (էլևատոր) 30,0 -
3. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 500,0 -
հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա 250,0 -
ոռոգման ցանցերի վերակառուցում (Համաշխարհային բանկի վարկ) 250,0 250,0
4. ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն 606,0 -
կամուրջ Խրամ գետի վրա 20,0 -
ավտոճանապարհների և երկաթգծերի վրա սողանքների հետևանքների վերացում 225,0 -
կամուրջ Արաքս գետի վրա 86,0 -
Երևան քաղաքի մետրոպոլիտեն 250,0 -
Երևան քաղաքի կոնտակտային ցանցի վերակառուցում 25,0 -
5. ՀՀ փախստականների հարցերի պետական վարչություն 250,0 -
բնակարանային շինարարություն 241,0 241,0
6. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմ 280,0 -
Դավթաշենի կամուրջ 110,0 -
Հայոց ցեղասպանության թանգարան 170,0*) -
7. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 300,0 -
«Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիր (Եվրոբանկի վարկ) 300,0 300,0
8. ՀՀ մշակույթի նախարարություն 12,0 -
Երևանի երիտասարդական պալատ 12,0 -
9.10. Գաղտնի
_____________
*) Օբյեկտի շահագործման հանձնման համար մնացած միջոցները հատկացվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 20-ի N 87 որոշման
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ
1. Սպիտակի հացամթերքների կոմբինատ
2. Որոտան գետի վրա հիդրոտեխնիկական կառույցներ
3. Ավտոճանապարհների և երկաթգծերի վրա սողանքների հետևանքների վերացում
4. Հայոց ցեղասպանության թանգարան
5. Երևանի երիտասարդական պալատ (ամրացում)
6. Հրազդանի ՊՇԷԿ
7. Գաղտնի
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ