«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2005 թվականի N 2028-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից պակասեցված 68000.0 հազ. դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներին` «Կրթության պետական տեսչություն» ու «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալություններին` տրամադրված շենքերի հիմնանորոգման համար` համապատասխանաբար 20000.0 հազ. դրամ և 30000.0 հազ. դրամ, նույն նախարարության աշխատակազմին` սարքեր և սարքավորումներ ձեռք բերելու համար` 12000.0 հազ. դրամ, «Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 3000.0 հազ. դրամ և «Գյումրու պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 3000.0 հազ. դրամ` ուսումնական շենքերի տանիքների հիմնանորոգման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. նոյեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 9-ի N 2028-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
խումբը ենթա-խումբը տարի
1 2 3 4
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
04 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
03 Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն (68000.0)
այդ թվում`
02. Պետական աջակցություն «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ին (68000.0)
ՀՀ կրթության և գիտության նախարարություն (68000.0)
այդ թվում`
ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ (68000.0)
01 Կրթության և գիտության բնագավառում պետական կառավարում 62000.0
այդ թվում`
01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում 62000.0
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 62000.0
այդ թվում`
Կապիտալ նորոգման ծախսեր 50000.0
Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր 12000.0
06 Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն 3000.0
այդ թվում`
01. Արհեստագործական ուսուցման գծով պետական պատվեր 3000.0
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 3000.0
այդ թվում`
Կապիտալ նորոգման ծախսեր 3000.0
07 Միջին մասնագիտական կրթություն 3000.0
այդ թվում`
01. Միջին մասնագիտական ուսուցման գծով պետական պատվեր 3000.0
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 3000.0
այդ թվում`
Կապիտալ նորոգման ծախսեր 3000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան