Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.45 ՇԵՆՔԻ Հ.16՝ 60.1 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 4211-Ա «15» հոկտեմբերի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.45 ՇԵՆՔԻ Հ.16՝ 60.1 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ջոն Մամիկոնի Խարազյանցի դիմումը՝ Երևանի Գայի պողոտայի հ.45 շենքի հ.16՝ 60.1քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ. 259-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 04.03.2004թ. հ.01102025-01-0078 վկայական) Երևանի Գայի պողոտայի հ.45 շենքի հ.16՝ 60.1քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչ՝ Ջոն Մամիկոնի Խարազյանցին (1 անձ, այսուհետ նվիրառու), որպես սեփականություն:

2. Լիազորել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։