ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 1995 թ. N 171
Քաղ. Երևան
1995 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 15-ի «Պահեստազորի սպաների և զինապարտների եռամսյա վարժական հավաքների կազմակերպման, ավտոտրանսպորտի ու ճանապարհաշինարարական տեխնիկայի հավաքի կազմակերպման և անցկացման մասին» N 370 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`
ա) ապահովել 1995 թվականի ապրիլի 10-ից մինչև 20-ը պահեստազորի առաջին և երկրորդ կարգի առաջին և երկրորդ խմբերում հաշվեգրված պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների կազմակերպումը.
բ) մինչև 1995 թվականի ապրիլի 7-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վարժական հավաքների անցկացման հետ կապված պարենային և այլ նյութական ռեսուրսների լրացուցիչ հատկացման հայտ-պահանջագիր:
2. Պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների պատշաճ կազմակերպման ու անցկացման նպատակով`
ա) ստեղծել հանրապետական կենտրոնական հանձնաժողով, համաձայն N 1 հավելվածի.
բ) հաստատել ըստ տարածաշրջանների կոորդինացիոն հանձնախմբերի կազմը և վարժական հավաքների կանչվողների թվաքանակը, համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել 1995 թվականի երկրորդ եռամսյակում վարժական հավաքներից ազատման ենթակա պահեստազորի սպաների և զինապարտների առանձին կատեգորիաների ցանկը, համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ըստ ամենայնի աջակցություն ցույց տալ զինկոմիսարիատներին վարժական հավաքների կազմակերպման և անցկացման գործում, ինչպես նաև զինապարտների տեղափոխման նպատակով զինկոմիսարիատներին ապահովել տրանսպորտային միջոցներով:
5. Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 հոդվածի, պատգամավորների տեղական խորհուրդների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինկոմիսարիատների պահանջով զինապարտներին ծանուցել զինկոմիսարիատ կանչվելու և ներկայանալու մասին, ինչպես նաև հավաքների ընթացքում բազմակողմանի օգնություն ցույց տալ վարժական հավաքներում գտնվող զինապարտների ընտանիքներին:
6. Սահմանել, որ եռամսյա վարժական հավաքների կանչված պահեստազորի սպաների և զինապարտների վարձատրությունը հավասարեցվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային կարգով ծառայող զինծառայողների վարձատրությունը:
7. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1995 թ.
ապրիլի 3-ի N 171 որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Սարգսյան - ՀՀ պետնախարար (նախագահ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ (նախագահի տեղակալ)
Ա. Բաբլոյան - ՀՀ առողջապահության նախարար
Վ. Սիրադեղյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար
Ա. Գևորգյան - ՀՀ գլխավոր դատախազ
Տ. Հակոբյան - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետ
Լ. Բեգլարյան - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տնտեսության օպերատիվ կառավարման վարչության պետ
Վ. Շիրխանյան - ՀՀ կառավարության գործերի կառավարչության 10-րդ վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1995 թ.
ապրիլի 3-ի N 171 որոշման
Կ Ա Զ Մ
ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ` ԸՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱՆՉՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ
Տարածա-շրջանի
և շրջանի անվանումը Կանչվողների թվաքանակը Հանձնախմբերի անդամները
1 2 3
1-ին տարածաշրջան
քաղ. Երևան Վ. Խաչատրյան - պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ (հանձնախմբի ղեկավար)
Արաբկիրի 50
Մաշտոցի 60 Լ. Կարապետյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ
Շահումյանի 60
Շենգավիթի 60 Է. Բաբայան - Երևան քաղաքի զինվորական դատախազ
Մյասնիկյանի 20
Էրեբունու 60 Լ. Հարությունյան - Երևան քաղաքի ՆԳ վարչության պետ
Խորհրդային 65 Ա. Արսենյան - ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետի տեղակալ
Սպանդարյանի 20
__________________
ընդամենը 395
Հ. Հակոբյան - «Երկրապահ» կամավորականների միության Երևանի քաղաքային բաժանմունքի նախագահ
2-րդ տարածաշրջան
Շիրակի գոտի Ա. Քոչարյան - Շիրակի գոտում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ (հանձնախմբի ղեկավար)
Շիրակի 35
Մոսկովյան 35 Ա. Տեր-Թադևոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ
Արթիկի 30
Ախուրյանի 10
Ամասիայի 10 Վ. Հովհաննիսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Աշոցքի 10 Ա. Միքայելյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Անիի 20
Թալինի 30 Ա. Զաքարյան - ՀՀ պաշտպանության նախարարության տարածաշրջանային զինվորական ոստիկանու-թյան բաժնի պետ
__________________
ընդամենը 180
Մ. Վարդանյան - «Երկրապահ» կամավորականների միության Գյումրիի քաղաքային բաժանմունքի նախագահ
3-րդ տարածաշրջան
Վանաձորի գոտի Գ. Դալիբալթայան - ՀՀ գլխավոր զինվորական տեսուչ (հանձնախմբի ղեկավար)
Վանաձոր 60 Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ
Սպիտակի 20
Ստեփանավանի 20 Ռ. Պողոսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Տաշիրի 20 Ա. Նազարյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Գուգարքի 20
Թումանյանի 30 Խ. Հակոբյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության բաժնի պետ
__________________
ընդամենը 170
4-րդ տարածաշրջան
Սևանի գոտի Ա. Գոմցյան - ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակ-կոմտնտ» ՀՄ-ի նախագահ, օպերատիվ կառա-վարման Սևանի տարածաշրջանային շտաբի պետ (հանձնախմբի ղեկավար)
Վարդենիսի 30
Սևանի 30
Կամոյի 30 Հ. Հարոյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Մարտունու 30 Վ. Վարդանյան - ՀՀ զինվորական դատախազ
__________________
ընդամենը 120
Ի. Ամիրխանյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Հ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական ոստիկանության բաժնի պետ
Ս. Գևորգյան - «Երկրապահ» կամավորականների միության Սևանի շրջանային բաժանմունքի նախագահ
5-րդ տարածաշրջան
Արարատի գոտի Գ. Մարտիրոսյան - ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)
Արարատի 30 Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Մասիսի 35
Արտաշատի 45 Գ. Կարապետյան - Արարատի միջշրջանային դատախազ
Էջմիածնի 50 Տ. Բոստանջյան - ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի զինվորական ոստիկանության բաժնի պետի տեղակալ
__________________
ընդամենը 160
Գ. Գրիգորյան - «Երկրապահ» կամավորականների միության Արարատի շրջանային բաժանմունքի նախագահ
6-րդ տարածաշրջան
Արմավիրի գոտի Ռ. Բագոյան - ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)
Արմավիրի 50
Բաղրամյանի 20 Մ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության մարտական պատրաստականության վարչության պետ
Աշտարակի 40
Ապարանի 20 Հ. Իսաջանյան - ՀՀ դատախազության քննչական վարչության ավագ դատախազ
Արագածի 10 Մ. Այվազյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
__________________
ընդամենը 140
Ս. Աթանեսյան - ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի զինվորական ոստիկանության բաժնի պետ
Ռ. Գասպարյան - «Երկրապահ» կամավորականների միության Արմավիրի շրջանային բաժանմունքի նախագահ
7-րդ տարածաշրջան
Կոտայքի գոտի Ա. Ղազարյան - ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)
Կոտայքի 50
Հրազդանի 30 Գ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր սահմանապահ կոմիսար
Նաիրիի 35
Չարենցավան 20 Հ. Պալյան - ՀՀ զինվորական դատախազի առաջին տեղակալ
__________________
ընդամենը 135
Ս. Մխիթարյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության Կոտայքի զինվորական ոստիկանության բաժնի պետ
Վ. Մանուկյան - «Երկրապահ» կամավորականների միության Կոտայքի շրջանային բաժանմունքի նախագահ
8-րդ տարածաշրջան
Աղստևի գոտի Վ. Մովսիսյան - ՀՀ փախստականների հարցերի պետական վարչության պետ (հանձնախմբի ղեկավար)
Դիլիջան 60 Կ. Ելոյան - ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետի տեղակալ
Իջևանի 60
Նոյեմբերյանի 60
Կրասնոսելսկի 60 Ա. Գյոզալյան - ՀՀ դատախազության քննչական մասի պետ
Տաուշի 60 Ա. Բուդաղյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
__________________
ընդամենը 300
Ա. Հովակիմյան - ՀՀ պաշտպանության նախարարության Իջևանի զինվորական ոստիկանության բաժնի պետ
Բ. Քալանթարյան - «Երկրապահ» կամավորականների միության Իջևանի շրջանային բաժանմունքի նախագահ
__________________
Ամբողջը 1600
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 3
ՀՀ կառավարության 1995 թ.
ապրիլի 3-ի N 171 որոշման
Ց Ա Ն Կ
1995 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ
Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ և զինապարտներ (գիտության թեկնածուներ, գիտության դոկտորներ), որոնք աշխատում են պետական բուհերում, պետական հիմնարկներում ու ձեռնարկություններում` ըստ մասնագիտության: Ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում սովորողներ, բացի հեռակա բաժանմունքներում սովորողներից:
Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ամբիոնների վարիչներ, դեկաններ:
Հանրակրթական դպրոցների բարձրագույն կրթությամբ ուսուցիչներ և զինղեկներ:
Չորս և ավելի երեխաներ ունեցողներ:
Առաջին խմբի հաշմանդամ կին, երեխա, հայր կամ մայր ունեցողներ, որոնք գտնվում են իրենց խնամքի տակ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերից մեկ տարին չլրացած պահեստազոր արձակված անձինք:
Պահեստազորի սպաներ և զինապարտներ, որոնց հայրը, որդին կամ եղբայրը զոհվել է Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատներում, զինված ուժերի, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության մարմիններում զինվորական պարտականությունները կատարելիս և իրենք մնացել են ընտանիքում միակ արու զավակը:
Հատուկ հաշվառման մեջ գտնվող (ամրագրված) պահեստազորի սպաներ և զինապարտներ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի աշխատողներ:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի աշխատողներ:
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների նախագահներ, նրանց տեղակալները, գործկոմների քարտուղարներ, վարչությունների և բաժինների պետեր, շրջանային ենթակայության քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդների գործկոմների նախագահներ:
Նախարարների տեղակալներ, պետական վարչությունների պետերի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների պետեր և նրանց տեղակալները, նախարարությունների, պետական վարչությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների պետեր:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրը, նրա տեղակալները, գերագույն դատարանի անդամներ, պետական արբիտրներ, գերագույն դատարանի և պետական արբիտրաժի վարչությունների ու բաժինների պետեր, ժողովրդական դատավորներ և պետական նոտարներ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, դատախազության վարչությունների և բաժինների պետեր, զոնալ դատախազներ, կարևորագույն գործերով քննիչներ, շրջանների (քաղաքների) դատախազներ, նրանց տեղակալները:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր, պետական մասնակցությամբ առևտրային բանկերի կառավարիչներ:
Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր:
Պետական, մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված բաժնետիրական ընկերությունների ղեկավարներ, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ, բացի պահեստազորի այն սպաներից և զինապարտներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի և տանկիստի զինվորական մասնագիտություն:
Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը:
Դիվանագիտական աստիճան ունեցող անձինք:
Կապի գծային ինժեներներ, ավտոմատ հեռախոսային և միջքաղաքային հեռախոսային ցանցերի ինժեներներ, ռադիոհեռուստակայանի և ռադիոռելեային կապի սպասարկող ինժեներներ, բացի պահեստազորի այն սպաներից և զինապարտներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի և տանկիստի զինվորական մասնագիտություն:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգում` մետրոպոլիտենի գլխավոր ինժեներներ, ծառայությունների և տեղամասերի պետեր, մեքենավարներ:
Ավիացիայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխհամաձայնեցված ցուցակում նշված անձինք:
Երկաթգծի ոլորտում` լոկոմոտիվի մեքենավարներ, նրանց օգնականներ, կայարանների պետեր, գնացքներ կազմողներ, գնացքների արագությունը կարգավորողներ, ազդանշանային, կենտրոնացման, բլոկավորման և կապի համակարգերի սպասարկման էլեկտրամեխանիկներ, կոնտակտային ցանցի մոնտյորներ, երկաթուղիների նորոգման մոնտյորներ:
«Հայէներգո» պետական կոնցեռնի ոլորտում` դիսպետչերներ, ենթակայանների և էլեկտրակայանների պետեր, էլեկտրակայանների և կաթսայատների սարքավորումները սպասարկող մեքենավարներ, ՋԷԿ-երի արտադրամասերի պետեր, կայարանների և արտադրամասերի հերթափոխների պետեր:
«Հայպետատոմհսկողություն», «Հայատոմէներգո» վարչությունների և Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողները, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված ցանկի:
«Հայգազարդ» պետական կոնցեռնի ոլորտում` դիսպետչերներ, գազամուղի շահագործման օպերատորներ, մայրուղային գազամուղի 5-6-րդ կարգի էլեկտրազոդողներ, գազի պահեստավորման գծով և կոմպրեսորային մեքենաների գլխավոր ու առաջատար ինժեներներ, արտասահմանյան մակնիշների մեխանիզմների և սարքավորումների մեքենավարներ:
Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կողմից հաստատված անվանական ցուցակներում նշված անձինք:
Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված ցուցակում նշված անձինք:
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ