Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին հոդվածով.

«Հոդված 19.1. Լիազոր մարմնի իրավունքները հանցանքների և վարչական իրավախախտումների վերաբերյալ պետական վիճակագրության ձևավորման ոլորտում

1. Լիազոր մարմինն իրավունք ունի Կառավարության սահմանած կարգով իրականացնելու վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում և նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրում: Քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառման, դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը, ինչպես նաև հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։