Հոդված 18
Հոդված 18.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։
2․ Սույն օրենքի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին, 5-8-րդ մասերը, սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածները, սույն օրենքի 14-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը, 15-րդ, 16-րդ հոդվածները, ինչպես նաև 17-րդ հոդվածը՝ 41-րդ, 42-րդ, 42․1-ին և 43-րդ հոդվածների մասով, ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը։
3․ Սույն օրենքի 14-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։
4․ Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև 17-րդ հոդվածը՝ 11․1-ին գլխի մասով, ուժի մեջ են մտնում ներքին գործերի նախարարության՝ հանցանքների և վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձևավորելու գործառույթ իրականացնող ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2025 թ. հոկտեմբերի 24
Երևան
ՀՕ-317-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական: