Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Ոստիկանության ծառայողի հիմնական իրավունքները
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, ոստիկանության ծառայողի հիմնական իրավունքներն են՝
1) օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը.
2) իրավական պաշտպանությունը՝ դատական և վերադասության կարգով.
3) ոստիկանության պաշտոնի և կոչումի` սահմանված կարգով բարձրացումը։»։