Հոդված 14. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 14. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 39. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ, 31-րդ և 32-րդ հոդվածներով սահմանված սահմանափակումներից բացի, ոստիկանության ծառայողն իրավունք չունի նաև`
1) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց․
2) մասնակցելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին, բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում մասնակցության դեպքերի.
3) լինելու որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական միավորման (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների, ինչպես նաև արհեստակցական և կրոնական կազմակերպությունների) անդամ։»։