Հոդված 16. Օրենքի 45-րդ հոդվածում՝
Հոդված 16. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրանց նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից առնվազն մեկը՝ խիստ կարգապահական կամ «կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ.».
2) 1-ին մասի 7-րդ և 9.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2․ Դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցվելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելու, ինչպես նաև «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կոպիտ խախտում կատարելու դեպքում վերջինս ազատվում է ոստիկանությունում ծառայությունից։».
4) 3-րդ մասի «9-րդ և 9.1-ին կետերով» բառերը փոխարինել «9-րդ կետով և 1.2-րդ մասով» բառերով․
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում ոստիկանության ծառայողը կարող է ոստիկանությունում ծառայությունից ազատվել գրավոր զեկուցագիրը ներկայացնելուց ոչ շուտ, քան 30 օր հետո։»։