Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Ոստիկանությունում ծառայությունը
1. Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում և իրականացվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայության հիմնական սկզբունքների հիման վրա, ինչպես նաև օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու և մարդասիրության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
2. Սույն օրենքը տարածվում է նաև ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ոստիկանության ծառայողների վրա։
3. Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում է նաև ոստիկանության ծառայողների ռոտացիայի սկզբունքով: Ռոտացիան ոստիկանության ծառայողների տեղափոխումն է հավասարազոր պաշտոններում` երեք տարին մեկ պարբերականությամբ:
4. Ռոտացիայի ենթակա ոստիկանության ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
5. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով:
6. Ոստիկանության ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներով:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավական ակտերով ոստիկանության ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
8. Ոստիկանությունում ծառայության բարեվարքության համակարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» և «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքներով:
9. Ոստիկանության ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Կառավարության սահմանած կարգով:»։