Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում՝
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը։».
2) 9-րդ մասը «պաշտոններում» բառից հետո լրացնել «(բացառությամբ Լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի)» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. Լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի պաշտոնում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված պայմանների հաշվառմամբ։».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողը մինչև իր նկատմամբ կատարվող ծառայողական քննության ավարտը չի կարող նշանակվել ոստիկանությունում ծառայության այլ պաշտոնի:»։