Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածում՝
Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով․
«2.1. Լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ կարող է նշանակվել այն ծառայողը, որը մինչև նշանակումը առնվազն մեկ տարի զբաղեցրել է առնվազն ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն, իսկ Լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սույն մասով սահմանված ժամկետը լրանալը:».
2) 3-րդ մասը «լրանալը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը առնվազն ութ տարի զբաղեցրել են միջին խմբի պաշտոն» բառերով.
3) 9.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«9.2. Ոստիկանությունում ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջնահերթության կարգով դիտարկվում է ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողների թեկնածությունը։»։