Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Տեղեկատվական բազայից պետական մարմիններին և այլ կազմակերպություններին տվյալներ տրամադրելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Տեղեկատվական բազայից պետական մարմիններին և այլ կազմակերպություններին տվյալներ տրամադրելը

1. Տեղեկատվական բազայից լիազոր մարմինը տվյալներ է տրամադրում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին.

2) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողին.

3) Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություններին, պետական կառավարման մարմիններին:

2. Սույն հոդվածը չի տարածվում բանկային և ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների վրա, որոնք լիազոր մարմինը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և օգտագործում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացման համար:

(14-րդ հոդվածը լրաց. 24.10.25 ՀՕ-325-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։