Հոդված 8. Անհատական հաշիվը
Հոդված 8. Անհատական հաշիվը
1. Անհատական հաշիվը յուրաքանչյուր ֆիզիկական անձի` տեղեկատվական բազայում ներառված անձնական տվյալների ամբողջությունն է:
2. Անհատական հաշիվ բացում է լիազոր մարմինը`
1) գործատուի ներկայացրած գրանցման հայտի հիման վրա.
2) անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, ինքնազբաղված անձի հարկային հաշվառման կանգնելու հիման վրա.
3) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից լիազոր մարմին ներկայացված` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով անձի միանալու մասին որոշման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա.
4) սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացողի՝ հարկային հաշվառման կանգնելու հիման վրա:
3. Անհատական հաշիվ բացելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
(8-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-53-Ն)