Հոդված 11. Տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղվածների, սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվելը
Հոդված 11. Տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղվածների, սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվելը
(վերնագիրը փոփ. 20.06.13 ՀՕ-81-Ն)
1. Անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք սույն օրենքի հիման վրա անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողները և պայմանագրային եկամուտ ստացողները գործատուների համար սահմանված ժամկետում ներկայացնում են պարզեցված հաշվարկ:
2. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց ներկայացրած հաշվարկները տեղեկատվություն են պարունակում նախորդ տարվա ընթացքում իրենց ստացած շահութահարկի հարկման բազա և եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտների, այդ եկամուտներից պահված շահութահարկի (եկամտային հարկի), իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ:
3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվող պարզեցված հաշվարկները տեղեկատվություն են պարունակում նախորդ ամսվա ընթացքում իրենց համար եկամուտներ հաշվարկած` սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործատուի, հաշվարկված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև հաշվարկված (վճարման ենթակա) սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ:
4. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց` սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվող անձնավորված (պարզեցված) հաշվարկում ներառվող տեղեկատվության բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(11-րդ հոդվածը փոփ. 20.06.13 ՀՕ-81-Ն, 21.06.14 ՀՕ-70-Ն, փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-285-Ն)