Հոդված 16. Գործատուի իրավունքները և պարտականությունները
Հոդված 16. Գործատուի իրավունքները և պարտականությունները
1. Գործատուն իրավունք ունի`
1) իր վարձու աշխատողներից և պայմանագրային եկամուտ ստացողներից պահանջելու և ստանալու ներկայացված տվյալները հաստատող փաստաթղթեր.
2) սույն օրենքով սահմանված կարգով ճշտելու տեղեկատվական բազա ներառված` իր վարձու աշխատողներին և պայմանագրային եկամուտ ստացողներին վերաբերող տվյալները:
2. Գործատուն պարտավոր է`
1) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքով սահմանված անձնավորված հաշվարկ և գրանցման հայտեր.
2) իր վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացողի գրավոր դիմումի հիման վրա նրան անվճար տրամադրել լիազոր մարմին ներկայացրած նրա անհատական տվյալների կրկնօրինակը: