Հոդված 2. Անձնավորված հաշվառման իրավական կարգավորումը
Հոդված 2. Անձնավորված հաշվառման իրավական կարգավորումը
1. Անձնավորված հաշվառմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Եկամտային հարկի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:
(2-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-53-Ն)