Հոդված 1. Կիրառության ոլորտը
Հոդված 1. Կիրառության ոլորտը
1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են խաղալիքների անվտանգությանը ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր պահանջները:
Այն դեպքում, երբ խաղալիքների մասով ընդունվել են Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են խաղալիքների անվտանգությանը ներկայացվող պահանջները, այդ խաղալիքները պետք է համապատասխանեն Միության (Մաքսային միության) բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։
Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող խաղալիքների վրա:
2. Տեխնիկական կանոնակարգը չի տարածվում տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում նշված այն արտադրատեսակների վրա, որոնք չեն դիտվում որպես խաղալիք, ինչպես նաև անհատական պատվերով պատրաստված, ցուցադրանմուշ հանդիսացող խաղալիքների վրա, նախկինում շահագործման մեջ եղած խաղալիքների վրա։
3. Տեխնիկական կանոնակարգը ընդունվել է երեխաների և նրանց հսկող անձանց կյանքի և առողջության պաշտպանության, ինչպես նաև դրանց նշանակության և անվտանգության վերաբերյալ խաղալիքներ ձեռքբերողներին (սպառողներին) մոլորեցնող գործողությունները կանխելու նպատակով։
(1-ին հոդվածը խմբ., լրաց., փոփ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 5)