Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքով՝
ա) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման գործունեություն իրականացնող անձանց, տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական, ջերմային էներգիա և բնական գազ սպառողների (այսուհետ՝ սպառողներ) էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումների, ինչպես նաև սպառման էներգետիկական ցանցերի շահագործման և սպասարկման գործունեություն իրականացնող անձանց մոտ ստուգումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ստուգումների միջոցով իրականացվող պետական տեխնիկական վերահսկողության խնդիրներն ու շրջանակները.
բ) սահմանվում են էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի իրավասությունները:»: