ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 707-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գլոբալ պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00512947) 2025 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված՝ N 09-25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 500 գրքույկի տպագրման ծառայությունների մատուցում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Կելվին կլիմա հոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01334698) 2025 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված՝ N 07-25-Կ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երկու սառնարանային ագրեգատի լրակազմի մատակարարման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 4,084,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան
05.11.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ