ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 702-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N Մ-136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Դիլիջան համայնքում եկեղեցական համալիրի կառուցում» ծրագրի մասին» N Մ-136-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
05.11.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 702-Ա որոշման
«Հավելված
ՀՀ բարեգործական ծրագրերի
համակարգման հանձնաժողովի
2017 թվականի փետրվարի 17-ի
N Մ-136-Ա որոշման
«ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Դիլիջան համայնքում Հայ առաքելական եկեղեցական համալիրի կառուցում, որը կնպաստի համայնքում հոգևոր-մշակութային կյանքի բարելավմանը։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ, ՌՎՎԶ հիմնադրամ, Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամ, Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամ (նախկին անվանումը՝ Զբոսաշրջության և Քաղաքաշինության բարեգործական հիմնադրամ), ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամ, Մաքսիմ Աթայանց, այլ նվիրատուներ և բարերարներ, ֆիզիկական անձինք (ներառյալ՝ առանձին բարերարներ), հայկական և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպություններ, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ։
4. Ծրագիրը կատարողը Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամ (քաղաք Դիլիջան 3903, Գետափնյա 7, ՀՎՀՀ՝ 07618624)՝ ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամի հետ (քաղաք Երևան, Հ. Հակոբյան 3, ՀՎՀՀ` 00222509) համատեղ:
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք, բնագավառը՝ եկեղեցաշինություն
6. Ծրագրի բյուջեն 3,718,935,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպություն
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2017 թվական մարտի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) Եկեղեցական համալիրի կառուցման նախագծային, նախապատրաստական և հիմնային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2017 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը՝ 1,938,935,000 դրամ.
2) Եկեղեցական համալիրի կառուցում: Նախատեսվում է իրականացնել 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 1,382,000,000 դրամ.
3) Եկեղեցական համալիրի ներքին հարդարում և տարածքի բարեկարգում: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 դեկտեմբերի 31-ը՝ 398,000,000 դրամ:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) Եկեղեցական համալիրի կառուցման նախագծային, նախապատրաստական և հիմնային աշխատանքների իրականացում՝ 1,938,935,000 դրամ (2025 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ փաստացի կատարված է 655,838,000 դրամի չափով).
2) Եկեղեցական համալիրի կառուցման, ներքին հարդարման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքների իրականացում՝ 806,000,000 դրամ (2025 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ փաստացի կատարված է 575,237,000 դրամի չափով).
3) Շինարարական նյութերի և ապրանքների ներմուծում՝ 150,000,000 դրամ (2025 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ փաստացի ծախսեր կատարված չեն).
4) Շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերում ներքին շուկայից՝ 710,000,000 դրամ (2025 թվականի հոկտեմբերի 7-ի փաստացի կատարված է 232,898,000 դրամի չափով).
5) Կազմակերպչական ծառայություններ՝ 114,000,000 դրամ (2025 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ փաստացի կատարված է 42,300,000 դրամի չափով):
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը 1) Գրասենյակի վարձակալության և կոմունալ ծախսեր` 10,000,000 դրամ.
2) Հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձ և գործուղման ծախսեր` 20,000,000 դրամ.
3) Խորհրդատվական ծառայությունների ծախսեր (հաշվապահական և աուդիտորական ծառայություններ)` 30,000,000 դրամ.
4) Բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսեր՝ 54,000,000 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման,
տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան և Դիլիջանի քաղաքապետարան։
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ընտրությամբ անկախ աուդիտորի ներգրավում և ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։
»:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
05.11.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ